Թրամփը նաև հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ի գիշերը «շատ հզոր հարվածներ» են հասցրել Իրանի ուղղությամբ։
Վարչապետն իր ցավակցություններն է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներին:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել Բարձր մակարդակի հանձնաժողով, որը կզբաղվի բանակցությունների գործընթացի վերահսկողությամբ։ Իրանն ու ԱՄՆ-ն նաև «կապի գիծ» են ստեղծել Հորմուզի նեղուցում «միջադեպերն ու թյուրիմացությունները» կանխելու համար:
Այն 60 օրով երկարաձգում է ապրիլին հայտարարված հրադադարը, որպեսզի կողմերը համաձայնության գան վերջնական փաստաթղթի շուրջ։ ԱՄՆ-ն ընդգծում է, որ առայժմ սա միայն հուշագիր է, և դրա դրույթները կիրագործվեն միայն այն դեպքում, եթե Իրանը «իրեն լավ պահի»։
Հունիսի 15-ի գիշերը երկու երկրները հաստատել էին հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, որը պետք է ստորագրվի հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Այն ենթադրում է բոլոր ռազմաճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտական գործողությունների ավարտ։
Նշված տարում, ըստ հաշվետվության, կենսաթոշակային ֆոնդերում կուտակվող գումարները՝ ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը (ԶԱԱ), աճել է 34.2%-ով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան զինուժը Հորմուզի նեղուցի շրջանում խոցել է նաև իրանական չորս անօդաչու։ Reuters-ի զրուցակիցը նշել է, որ հարվածը հասցվել է Բանդեր-Աբբասում տեղակայված ցամաքային կառավարման կետին։
Գործակալության գնահատմամբ՝ այս քայլը կարող է բարդացնել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները։
Վաշինգտոնը փաստաթուղթը փոխանցել է պակիստանյան միջնորդների միջոցով։ Tasnim-ը գրում է, որ Իրանը ուսումնասիրում է տեքստը և դեռևս պատասխան չի տվել։